ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կոչ ամերիկահայությանը

Կոչ ամերիկահայությանը
03.02.2025 | 05:28

Մերժում ու պախարակում ենք Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը ժխտող գործակալին:

Այս լուսանկարում ամերիկահայ երիտասարդներ են, ովքեր գիտեին հայրենիքի արժեքը և պատրաստ էին պայքարի հանուն այդ հայրենիքի:

Արժանին մատուցենք ու ոգեկոչենք նրանց հիշատակը՝ աշխարհին ցույց տալով արժանապատվության ու պատվախնդրության համար պայքարող մեր տեսակն ու աննկուն ոգին:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ